Անանուխով ըմպելիք

50 մլ անանուխի լիկյոր 50 մլ ընկյուզի լիկյոր 2 ճ/ գ շաքարավազ 10 գր. սև շոկոլադ։ Սուրճի վրա 1 բ. ջուր լցնել, թողնել եռա, վերցնել գավաթների մեջ լցնել ընկյուզի և անանուխի լիկյորները, խառնել, ավելացնել տաք սուրճը, ապա շաքարավազի հետ հարած սերուցքը։ Ձևավորել քերիչի խոշոր անցքերով քերած շոկոլադով։
Տրոպիկական կոկտեյլ

2 նարինջ, 1 կիվի, 1 լիմոն, 150 գ. ելակ։ Նարինջը, կիվին և լիմոնը մաքրել կեղևից, իսկ ելակը պոչերից։ Այս ամենը հարել, լցնել բաժակները և մատուցել՝ կարելի է սառույցի կտորներով։
Նարնջով սուրճ 
Լուծվող սուրճ պատրաստել, ավելացնել շաքարավազ, նարնջի լիկյոր խառնել, լցնել բաժակների մեջ, վրան լցնել հալած սերուցքը։ Մատուցել սառը վիճակում՝ ձևավորելով նարնջի քերուկով և շոկոլադի շերտով։
Պաղպաղակով սառը սուրճ

100 գր. պաղպաղակ, 1բ. հարած սերուցք, 0.5 բ. սառը սուրճ, 1 թ/գ կակաո, 50 գ. շոկոլադ։ Սերուցքը հարել, շոկոլադը քերել քերիչով, պաղպաղակը լցնել երկար գավաթի մեջ, ավելացնել սառը սուրճը, վրան լցնել հարած սերուցքը, մաղել կակաո կամ քերած շոկոլադ և մատուցել։