Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը համացանցում մի հուզիչ ու սիմվոլիկ հոլովակ է տարածել: Հրապարակած երաժշտական հոլովակին կից Ա. Մուրադյանը մեկնաբանություն է ներկայացրել, որից իմանում ենք, որ երաժշտական հոլովակը նվիրվում է բուժաշխատողներին՝ ի նշան շնորհակալության:

Հոլովակը պատրաստել են մեր Պաշտպանության բանակի զինվորները: Նրանք երաժշտական տարբեր գործիքների միջոցով հրաշլի երաժշտական կատարում են նվիրում բուժաշխատողներին՝ այդպիսով շնորհակալություն հայտնելով նրանցից իրենց կատարած անուրանալի աշխատանքի համար:

Հոլովակը հավաքված ու ի մի է բերված մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով:
Այս օրերին աննկարգրելի կարևոր և անփոխարինելի են հատկապես այս երկու ծառայողների՝ զինծառայողների և բուժծառայողների կատարած աշխատանքը:

Նրանցից մեկը հսկում և պահպանում է մեր սահմանային անվտանգությունն ու ապահովությունը, մյուս ստորաբաժանումը հսկում և պահպանում է մեր ֆիզիկական առողջությունը:

Հոլովակը բավականին խորհրդանշական է, խոսուն և հուզիչ: Միմյանց կատարա աշխատանքի գնահատությունն ու կարևորության ընդգումն է, որ նոր ու դրական արդյունքների է հասցնում մարդկանց:
Պաշտպանության Բանակի զինվորները շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին!!!
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Пятница, 17 апреля 2020 г.