Ականատեսները նկարեցին մի աղջկա, ով ինչ-որ բան էր փնտրում ալեկոծվող ծովում, մի քանի րոպե հետո բոլորը զարմացած էին
Աղջիկը իր ընկերոջ հետ քայլում էր ծովափով: Ծովը շատ անհանգիստ էր և մեծ բարձրության ալիքները ափ էին նետվում: Հանկարծ աղջիկը տեսավ, թե ինչպես իր շունը մոտեցավ ծովին: Աղջիկը չհասցրեց կանչել շանը, երբ ալիքները վերջինիս քշեցին և գցեցին ծովի մեջ: Նա, մի վարկայն անգամ չմտածելով վտանգի մասին, նետվեց ծովը՝ շան հետևից: Ահա այդ պահին, մարդիկ տեսնելով այդ ամենը, սկսեցին տեսախցիկով նկարել:

Աղջիկը խուճապի մատնված փնտրում էր շանը, բայց չգտավ: Հանկարծ հեռվում երևաց շունը : Աղջիկը նետվեց նրա կողմը: Շունը դաժանորեն ոռնում էր:Նրան մոտեցավ շատ մեծ ալիք և այդ ալիքը ավելի օգնեց նրան՝ մոտենալ աղջկան:
Այստեղ օգնության եկավ աղջկա ընկերը, ով շտապեց և շանը ափ հանեց:
Այսպիսով, մեծ սերը կենդանիների նկատմամբ ստիպում է մարդկանց մոռանալ վտանգի մասին, ինչպես արեց այս աղջիկը: Չէ որ, կենդանիները, ինչքան էլ, որ կարողանում են իրենց պաշտպանել, այնուամնեայնիվ, օգնության կարիք ունեն:
Նայեք, թե այս ամենը ինչպես պատահեց: