Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Սա խոսում է այն մասին, որ շատերի գիտակցության մեջ առաջին հերթին ո՛չ թե Արցախի հիմնահարցի արդարացի լուծումն է առաջնայինը, այլ ընդմենը, թե՛ այդ հարցը որ գերտերության քավորությամբ կլուծվի։

Սա շատ վատ դրսեւորում է, որովհետեւ արտաքին կողմնորշումների գործակալական միտումները արդեն անտանելի են դառնում, որի առկայությունը ցավոք արտի սկսել է ճնշել նաեւ իշխանություններին,դրա համար էլ շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանի մոտ նկատվում է կոմպլեքսավորածություն, ինչի հետեւանքով էլ ամեն անգամ ինչ -որ արհեստական տեքստերով փորձ է արվում չնեղացնել հատկապես Մոսկվային։

Սիրելի Փաշինյան ջան, Ալիեւը այլեւս միջազգային քաղաքականության մեջ համարվում մարիոնետ, իսկ այդ ֆոնի վրա դուք շատ մեծ առավելություն ունեք, այնպես որ ձեզ դրսեւորեք ավելի համարձակ ու հաստատակամ։ Ասածս այն չէ, որ իրավունք չունեք որոշ դրվակներում դիվանգիտական ռեվերանսներ անելու, բայց այն երբեք մի դարձրեք հիմնական միջոց, եւ այն էլ մեկ ուղղությամբ։