Վերջերս 83-ամյա Ալեն Դելոնը ստացավ Կաննի կինոփառատոնի պատվավոր <<Ոսկե արմավենի>> մրցանակը:Լեգենդար դերասանը չկարողանալով զսպել իր արցունքները ՝ ասաց, որ այդ պահը իր կյանքի և կարիերայի ամենալուսավոր կետն է: Ֆրանսիացին, որն ամբողջ աշ խարհի տղամարդկանց մեջ հայտնի էր իր հավերժ գեղեցիկ դիմագծերով, հրաժեշտ տվեց իր կարիերային ու միլիոնավոր հավատարիմ երկրպագուներին:Ի դեպ Ալեն Դելոնի մեջ կանաց դուր էին գալիս ոչ միայն նրա տաղանդն ու հայտնիությունը, այլ նաև կենդանիների հանդեպ նրա անսահման սերն ու նվիրվածությունը:

Այժմ Ալեն Դելոնը գերադասում է ոչ թե մարդկային հասարակությունը, այլ այն 8 շների ընկերակցությունը, որոնք ապրում են նրա հետ համատեղ: Կենդանիների նկատմամաբ սերը դերասանի մոտ գալիս է մանկությունից: Երիտասարդության տարիներին դերանասը նույնիսկ հագնում էր իր չափսերից մեծ զինվորական բաճկոններ, որպեսզի տաքացներ բոլոր այն անտուն շնիկներին, որոնք հանդիպում էին ֆրանսիացու ճանապարհին:Կատուները և շները նրան հիշեցնում էին երեխաների, որոնց մասին պետք էր հոգ տանել: Բացի այդ , նրանք չեն նայում իրենց տիրոջը որպես համաշխարհային կինոաստղի, այլ նայում են որպես հոգատար ընկերոջ:«Նրանք պարզապես նման են մարդկանց, միայն նրանք ունեն ավելի քիչ թերություններ», — ասում էր միլիոնավոր մարդկանց ֆավորիտը: Ալենը փող չէր խնայում, որպեսզի օգներ մեր փոքրիկ եղբայրներին : Մի անգամ Դելոնը նույնիսկ ուղղաթիռ էր կանչել, որպեսզի հիվանդ կատվին հասցներ Փարիզի անասնաբույժի մոտ:Նշենք նաեւ, որ 2009 թ. Դեպքը, երբ դերասանը օգտագործել էր իր ազդեցությունը, ապահովելու համար շանը ծաղրող դեռահասների դատավարության իր համար հաջող ընթացքը, ովքեր ծաղրել էին շանը:Ֆրանսիացի դերասանը հանդես էր գալիս այն հայտարարությամբ, որ փաստաբանները պետք է խոսեն ի հօգտ կենդանիների և նրանց փոխարեն , քանի որ վերջիններս չեն կարող իրենց պաշտպանել:Այժմ Դելոնը ունի 5 կացարաններ անտուն շների և կատուների համար: Դերասանի անշարժ գույքի տարածքում կա նաև գերեզմանատուն, որտեղ թաղված են այն 35 կենդանիները, որոնք պատկանում էին նրան: Սեփական իսկ ցանկությամբ Ալեն Դելոնը խնդրել է իրեն իր մահվանից հետո նույնպես հուղարկավորել այնտեղ՝ իր սիրելի կենդանիների կողքին:Մի անգամ, երբ Ալեն Դելոնին հարցրել են, թե ով է ուզում դառնալ հաջորդ կյանքում , նա պատասխանել է՝ . <<Ալեն Դելոնի շունը>> :Հենց կենդանիների նկատմամաբ սերն է, որ օգնում է բացահայտել անցյալ դարի հայտնի գեղեցիկ տղամարդուն մի այլ տեսանկյունից և նրա մեջ տեսնել մեծատառով ՄԱՐԴՈՒՆ: