Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տորթի բաղադրատոմս, որն այժմ բավականին նորաձև է համարվում և զարդարում է գրեթե բոլոր խմորեղենի խանութների ցուցափեղկերը: Այն հիշեցնում է առաջվա տորթերը, շատ պարզ և ունի, միևնույն ժամանակ շատ համեղ է:

Տորթի պատրաստման եղանակը շատ պարզ է, նրան յուրահատուկ տեսք են տալիս մրգերը, որոնցով այն զարդարվում է և կողքերից երևացող ՛՛անփութորեն՛՛ քսված կրեմը:
Բաղադրությունը
120 մլ կովի կաթ
165 գր ցորենի ալյուր
7 գր Փխրեցուցիչ
165 գր շաքարավազ
500 գր թթվասեր
150 գր մորի
150 գր դեղձ
60 գր կարագ
0,5 գր աղ
3 հատ հավի ձու
0.5 գր վանիլ
120 գր շաքարի փոշի
120 գր մոշ
Պատրաստումը քայլերով
1.Բիսկվիթ պատրաստելու համար անհրաժեշտ է `կաթ, կարագ, ձու, շաքար, ալյուր, պտղունց աղ, թխում փոշի, վանիլին:

2.Կրեմի համար յուղային թթվասեր, շաքարի փոշի, մորի, դեղձ և մոշզարդարման համար

3.Միացրեց ջեռոցը, դրեք 170 աստիճանի վրա: Միևնույ ժամանակ վերցրեք կաթը լցրեց ոչ մեծ ամանի մեջ:

4.Կաթի մեջ լցրեք մի կտոր կարագ

5.Կաթը եւ կարագը տաքացրեք վառարանում կամ միկրոալիքային վառարանում, մինչեւ եռացնելու ատիճան, բայց չպետք է եփել: Մի կողմ դրեք:

6.Վերցեք ալյուր և մի քանի անգամ մաղեք:

7.Ավելացրեք աղ,փխրեցուցիչ ալյուրին և նորից խառնել:

8. Ձվերը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, նրանց հարել մի մաքուր և չորամանի մեջ:

9.Ձվերը մոտ 1 րոպե հարել, ավելացնում ենք, վանիլը ևշաքարավազը և հարում մոտ 10 րոպե, այնքան , որ դառնա թեթև օդային , համասեռ զանգված:Դա շատ կարևոր է:

10. 3 փուլում լցնել ալյուրը զանգվածի մեջ և դգալով լավ խառնել:

11.Խմորը պետքէ լինի թեթև, կրեմի նման ու խիտ:

12.Կաթը կարագի հետ նորից հասցնել եռման ջերմաստիճանի և չեփել: Քիչ քիչ ավելացնել խմորին՝ գդալով միաժամանակ խառնելով:

13.18 սմ տրամագծով ձևակաղապարների մեջ դնել թխման թուղթ, խմորը լցնել թողնել եփվի:

14.Դնել ջեռուցում 17 աստիճան ևթողնել եփվի 30-40 րոպե: Նախապես տաքացնելով այն:

15. Սառած բիսկվիթը մեծ դանակով կտրել 3 շերտերի

16.Կրեմի համար անհրաժեշտ յուղոտ սառը թթվասերը հարել շաքարի փոշու հետ:

17.Բիկվիթի շերտերը կրեմով կպցրեք իրար:

18.Դեղձը, մորին և մոշը լավ լվանալ , չորացնել թղթե սրբիչով, դեղձը կտրելերկարությամբ:

19.Վերևի շերտի վրա կրեմ քսել, գեղեցկ դասավորել մրգերը և սառնարանում պահել տորթը մեկ ժամ:

20.Կարելիէ նաևմեկ ժամ չսպասել և մատուցել տորթը: Ստացվում է շատ համեղ . թեթև և գեղեցիկ:
